Search
Close this search box.

Փարիզը Բաքվից ներողություն է խնդրել Ադրբեջանի դեսպանատան առջև հայերի բողոքի ակցիայի համար

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց գրանցված «անընդունելի միջադեպերի» համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Երկրի ԱԳՆ–ն շեշտել է, որ կառավարությունը ձեռնարկել է ադրբեջանական դեսպանատան անվտանգության համար բոլոր միջոցները։
Մի քանի օր առաջ Ֆրանսիայի հայերը բողոքի ակցիա էին անցկացրել ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։ Ցուցարարները պնդում էին, որ դիվանագետները վիրավորվել են իրենց և անպարկեշտ ժեստեր ցույց տվել պատուհանից։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։

ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Please enter a valid URL