Search
Close this search box.

Ո՞ր պարագայում կարող եք սպասել կոնկրետ հարձակում Երևանի , կամ խոշոր քաղաքների վրա

Պահեստազորի սպա Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի ֆեյսբուքահայություն, ժողովուրդ, ՀՀ քաղաքացիներ, քանի որ որոշ ինֆլյուենսերներ իրենց իրավունք են վերապահում խուճապ տարածել, որ այսօր Երևանի վրա պիտի հարձակում լինի, որոշներն էլ մի թեթև զգուշավորություն են ցուցաբերել, գրել են մոտ օրերս, ես ստիպված պետք է խոսեմ որպես պահեստազորի սպա և բացատրեմ ձեզ, թե ո՞ր պարագայում կարող եք սպասել կոնկրետ հարձակում Երևանի, կամ խոշոր քաղաքների վրա։

Քանի որ արտասահմանյան, հատկապես զարգացած երկրները շատ են արժեւորում իրենց քաղաքացին, ի տարբերություն մեր իշխանությունների, որոնք նույնիսկ զոհված զինվորների անունները չհրապարակեցին մինչ այս պահը , պատերազմի թեթև վտանգի դեպքում իրենց քաղաքացիներին արագ տարհանելու են այդ տեղանքից։ Մինչ թշնամին կփորձի որևէ հարձակում ծրագրել, արդեն նրանց հետախուզությունները հստակ պարզած են լինելու այդ իրողությունը ու սկսելու են հեռանալ հավանական բախման վայրից, այս պարագայում քաղաքամայր Երևանից։ Երբ որ տեսնում եք բոլոր երկրների դեսպանատները իրենց տեղում հանգիստ աշխատում են, իրենց երկրի քաղաքացիները որպես զբոսաշրջիկ ազատ շրջում են Երևանով մեկ, ՄԱԿ֊ի գրասենյակը, ԵՄ դեսպանը իրենց գործունեությունն են ծավալում, դեսպանատներից նամակներ չի եկել իրենց, թեկուզ ազգությամբ հայ, քաղաքացիներին` հեռանալ երկրից, ուրեմն հանգիստ ապրեք։ Հավատացե՛ք նրանք մեր երկրի իշխանությունների նման այսպես ծայրահեղ անպատասխանատու չեն, իրենց համար իրենց երկրի քաղաքացին բացարձակ արժեք է։

Հա, ինչ վերաբերվում է ապաստարաններին։ Ժողովուրդ, Երևանի ճարտարապետությունը այնպիսի հետույքային վիճակում է, որ հավանական պատերազմի վտանգի դեպքում ուղղակի պիտի լքեք քաղաքամայրը, քանի որ հերիք չէ այդ առաջ տված բալկոնները, շենքերի տանիքներին կառուցված ապօրինի շինությունները ավելի շատ ավերածությունների են հանգեցնելու քան կոնկրետ գրադի արկը, դրանից բացի մեր շենքերը նախագծելուց ու սարքելուց շատ տեղերում հոսանքի լարերն ու գազի խողովակներն իրար հետ են անցկացրել(ինչ խոսք 《հանճարեղ》 մտահղացում էր), դե պատկերացրեք փլուզման դեպքում ինչ կլինի, հա մի բան էլ, երբ որ շտապ ուզեն էվակուացնեն Երևանն էլ, Դավիթաշենից դեպի Զովունի գնացող հատվածներով էլ խորհուրդ չեմ տա, քանի որ այդ հյուսիս տանող գլխավոր միջհամայնքային ճանապարհի երկայնքով գտնվող կազինոները հիմա դարձրել են մեռելատներ ու այդտեղ միշտ մեքենաների կուտակումներ ու խցանումներ են լինում։
Էսքան բան ։

Պահեստազորի սպա Հարություն Մնացականյան

Please enter a valid URL