Հումանիտար ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի ղեկավար Վաղինակ Սարգսյանը Թեհրանում այցելել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության վարչություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ tasnimnews.com-ը գրում է, որ կողմերն ականազերծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով: