Search
Close this search box.

Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացումը հայկական շուկա կներգրավի շուրջ 5 մլրդ դոլարի ռուսական ներդրումներ. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթուղիների բացումը պայմաններ կստեղծի հայկական շուկա մոտ 4,5-5 մլրդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար, Ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների հոսքի համար։

Մեր գնահատականներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների բացումը նախադրյալներ կստեղծի Հայաստան մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների հոսքի համար։

Մեզ մոտ ըմբռնում կա՝ ինչ նախագծեր դրանք կարող են լինել։ Մենք վաղուց ենք քննարկում այդ նախագծերը՝ մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ»,- ասել է Օվերչուկը։

Please enter a valid URL