Search
Close this search box.

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կողջունի իրավիճակի կարգավորմանը գործնականում տանող քայլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին գրում է Ռիա Նովոստին։

«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով, այլ գործով է, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրականում, անաղմուկ ու գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը: Կարո՞ղ են արդյոք նման բարձրագոչ գործողություններն ու հայտարարությունները նպաստել այդ կարգավորմանը ։ Տեսնենք, ժամանակի ընթացքում այդ ամենը հասկանալի կլինի», — լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Փելոսիի այցը Հայաստան և արդյոք այդ այցը կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության լուծմանը ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը սետպեմբերի 17-ին ժամանեց Հայաստան, որտեղ ունեցավ մի շարք կարևոր հանդիպումներ և քննարկումներ։

Please enter a valid URL