Search
Close this search box.

Զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչություն

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002 թվականին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ Դավիթ Գիշյանը վիրավորում է ստացել ուսի շրջանում եւ հայտնվել գերության մեջ։ NEWS.am-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնեց, որ Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ։

Հասմիկ Սամվելյանն ասաց, որ իրենք Եվրոպական դատարան արդեն նամակ են ուղարկել. «Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, դիմել ենք նաեւ 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառվի հրատապ միջոց»։

Մամուլի խոսնակը նշեց, որ պատրաստվում են դիմել նաեւ Հաագայի դատարան։

Նշենք, որ Դավիթ Գիշյանը Ադրբեջանի կողմից վերադարձված 32 մարմիններից մեկն է եղել։

Please enter a valid URL