Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ադրբեջանի Կասպիան ռազմական գիտահետազոտական ինստիտուտը քարտեզ է հրապարակել, որտեղ ցույց է տվել վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից օկուպացրած նոր տարածքները և այդ տարածքներից դիտարկելիության աստիճանը:
2-րդ դեղին գիծը ՀՀ-ի սուվերեն տարածքի ներսում այն հատվածն է, որքան առաջացել են:
Մանուշակագույն գիծն այն ՀՀ-ի խորքում ընկած հեռավորությունն է, որը նոր գրաված դիրքերից դիտարկելիության նոր հնարավորություն է տվել ադրբեջանական ԶՈւ-ին:
Վերլուծության մեջ գրված է, որ օկուպացրած նոր տարածքների առնվազն 50%-ը ֆիզիկական վերահսկողության գոտի է, այսինքն՝ այդ տարածքներում կանգնած են ադրբեջանական զինվորներ։ Մնացած տարածքները պարզապես տեսողական հսկողության գոտի են…
Իսկ վերջում եզրակացության տեսքով նոր սպառնալիք է ներկայացվում Հայաստանին. «Եթե հետագայում Երևանից կամ մեկ այլ քաղաքից զենք և զինտեխնիկա տեղափոխվի Սյունիք կամ Սևան, ապա Ադրբեջանը նախազգուշացում կուղարկի Հայաստանի ղեկավարությանը: Եվ եթե որևէ քայլ չձեռնարկվի, ապա այն որպես սպառնալիք կնկալվի՝ կչեզոքացվի»:
Հ.Գ. Սա նոր պատերազի հիմք է»: