Որդուս՝ Դավիթի մարմինն Ադրբեջանը սպանված ուղարկել է: Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց օրերս գերեվարված Դավիթ Գիշյանի հայրը՝ Բարսեղ Գիշյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գիշյանի գերեվարվելու լուրը հաստատվել էր օրեր առաջ, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, որ վերջինիս բժշկական օգնություն են ցուցաբերում։
«Դավիթի մարմինն անձամբ ես եմ ճանաչել։ Հոգեհանգստի, հուղարկավորության մանրամասներն ավելի ուշ կհայտնեմ»,-ասաց Դավիթի հայրը։