Search
Close this search box.

Փելոսիի այցից հետո Էրդողանը հայտարարեց «ջերմուկյան գործողության» ավարտի մասին

Երեկ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք էր կատարում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, Էրդողանն ասաց, որ Ալիեւն իրեն տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության ավարտի» մասին։ Նա ասաց, որ «օպերացիան» սկսվել է ի պատասխան Հայաստանի «սադրանքների»։ «Քանի որ օպերացիան արդեն ավարտված է, հիմա դրա քննարկումն իմաստ չունի։ Պարոն Իլհամից ստացած տեղեկությունների համաձայն՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք»,- ասաց նա։

Էրդողանի խոսքերը նշանակում են, որ ինչ-որ մեկը շատ հստակ հասկացրել է, որ հին մեթոդները, երբ ռուս սահմանապահները լքում են իրենց դիրքերը Բաքվի ներխուժումից առաջ, այլևս չեն գործում։ Բաքվի կողմից 79 ճանաչված զոհվածները և ավելի քան 280 վիրավորները վկայում են այն մասին, որ հայկական բանակը ստիպել է հակառակորդին «վերադառնալ անվտանգ դիրք»: Քաղաքակիրթ աշխարհի դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նույնպես ցույց տվեց, որ «հայերի սադրանքների» մասին մանկական հեքիաթներն այլևս ոչ մեկին չեն հուզում։ Իսկ Նենսի Փելոսիի այցը, ով Հայաստանը հավասարեցրեց Ուկրաինային և Թայվանին (որպես բռնապետությունների դեմ պայքարող), վերջին կետը դրեց։

Մեկնաբանելով Ջերմուկի ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի պահվածքը՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանն այլևս մտադիր չէ միակողմանի զիջումների գնալ և պաշտպանելու է իր օրինական շահերը։ Հենց Հայաստանի իշխանության միակողմանի զիջումների հանցավոր քաղաքականությունը, Ռուսաստանի ու Թուրքիայի շանտաժին ենթարվելն ու փաստաթուղթ ստորագրելը, ըստ որի Ակնան, Քաշաթաղն ու Քարվաճառը հանձնվեցին առանց կռվի, հանգեցրեց նման վիճակի։

Ակնայում ստեղծվեց ռուս-թուրքական հետախուզական կենտրոն, որտեղից հիմա կառավարվում են հակահայ գործողությունները, իսկ Արցախի օկուպացված Քաշաթաղն ու Քարվաճառը պլացդարմ դարձան Ջերմուկի ու Սոթքի դեմ ագրեսիայի համար։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը «կատարված փաստ» ճանաչող քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ Ջերմուկի անմեղ զոհերի, Սյունիքի գլխին կախված սպառնալիքի մեղքն իրենց վրա է։ Հայաստանի անվտանգությունն ապահովելու միակ ճանապարհը՝ 1994-2020 թվականների դիրքերին վերադառնալու պահանջն է։

Էրդողանը հիշեցրել է, որ Երևանի համար կարևոր է «հրաժարվել Բաքվի դեմ սադրանքներից և գործել նախկինում ստանձնած պարտավորությունների համաձայն՝ հանուն խաղաղության և համագործակցության»։ Նա նկատի ունի Փաշինյանի խոստումները, որոնք տրվել են Ռուսաստանի ճնշման ներքո։ Վա վերաբերում է և՛ միջանցքներին, և՛ սահմանազատմանը, և 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի շրջանակներում Թուրքիայի և այսպես կոչված Ադրբեջանի ներկայիս սահմանների ճանաչմանը։

Էրդողանի հայտարարությունն անշուշտ կարող է հնարք լինել, եւ Հայաստանի թշնամիները կսպասեն հարմար պահի՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Պատահական չէ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ասաց, որ նրանք նոր ագրեսիա են նախապատրաստում Նախիջեւանի ուղղությամբ, որպեսզի տարտատարածքային միջանցք բացեն Հայաստանի ինքնիշխան տարածքով»։ Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ակնան, Քաշաթաղն ու Քարվաճառը գտնվում են Բաքվի և չափից դուրս «զգուշավոր» «ռուս սահմանապահների» վերահսկողության տակ։ Հադրութն ու Շուշին առանձին եւ չքննարկվող թեմա է։

lragir.am

Please enter a valid URL