Search
Close this search box.

Արդյոք ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. Ֆրանկ Փալոնի պատասխանը

Ես իմ անունից կխոսեմ։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այս անվտանգային միավորման մասն է։ Մենք այդ մասով ոչինչ չենք առաջարկում, մենք ասում ենք, որ ԱՄՆ-ն շատ մտահոգված է Հայաստանի անվտանգության համար։ Այս մասին նշել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ ակնկալում է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Մենք ուզում ենք անել այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի ավելի աջակցենք Հայաստանի անվտանգությանը։ Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ տեսնենք՝ ինչ կարող է անել ԱՄՆ-ն, որպեսզի օգնի Հայաստանին անվտանգության հարցում առանց Ռուսաստանին կամ ռուսական միավորմանը հղվելու, իր հերթին նշել է Նենսի Փելոսին։

Please enter a valid URL