Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Բաքուն հաղորդում է, որ Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Այս փաստը հաստատել է նաև Ադրբեջանի բանտարկյալների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

Նշենք, որ մինչ այս պահը ադրբեջանական վերջին հարձակման զոհերի հաստատված թիվը 135 էր, որը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։

Please enter a valid URL