Search
Close this search box.

«Փաստ». Փաշինյանն ու իր թիմը անանգստացած են

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկրում ստեղծված իրավիճակը ներքաղաքական հուզումների առիթ է դարձել ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում, որտեղ արդեն մի քանի օր է՝ տեղի են ունենում զանգվածային ցույցեր։ Ստեփանակերտում հստակ մեսիջներ են հնչում, որոնք վերահաստատում են արցախցիների մարտական ոգին և անկոտրում կամքը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի մայրաքաղաքում տեղի ունեցող ցույցերը լրջորեն անհանգստացրել են հայաստանյան իշխանություններին, քանի որ նրանք դրանց մեջ լուրջ ռիսկեր են տեսել։ Արցախյան մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Նիկոլ Փաշինյանին հատկապես անհանգստացրել են Ստեփանակերտի հրապարակից հնչող կոշտ հայտարարությունները, որի մասին, ի դեպ, նա ակնարկել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ունեցած իր վերջին հանդիպման ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL