Search
Close this search box.

Անդրանիկ Քոչարյանը` Նախիջևանի ուղղությամբ թշնամու` նոր սադրանքի պատրաստվելու վերաբերյալ լուրերի մասին

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ թշնամին նոր սադրանքի է պատրաստվում, այս անգամ արդեն՝ Նախիջևանի ուղղությամբ, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ զինված ուժերը համապատասխան տեղեկատվությունը ստուգելու բոլոր հնարավորություններն ունի։ Անհրաժեշտության դեպքում էլ պետք է գտնվեն այն ռեսուրսները և կառավարման հնարավորությունները, որոնք կկանխեն նման զարգացումները։

Քոչարյանի խոսքով` զգոնությունը կորցնել պետք չէ։

Հիշեցնենք` Հայաստանի դիմումի համաձայն հրավիրված ՄԱԿ–ի ԱԽ նիստում երեկ ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։

Please enter a valid URL