Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ագրեսորին կոչ ենք անում անմիջապես դադարեցնել կրակը ՀՀ սահմանին. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

Մենք վճռական ենք՝ քննարկելու Կովկասում տիրող իրավիճակը, որը նախկինի պես լարված է։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է Հնդկաստանի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանի երկայնքով հարվածների մասին վերջին հաղորդագրությունները, ներառյալ՝ քաղաքացիական բնակչությանն ուղղված հարվածները, մտահոգիչ են։

«Ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բախումները եւ զսպվածություն ցուցաբերել։ Այս գործողությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար։ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարող լռել եւ թույլ տալ իրավիճակի վատթարացում»,-ասել է նա։

Իր հերթին, Գաբոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ բախումները հիշեցնում են 2020 թվականի ցավալի իրադարձությունները, երբ հազարավոր մարդիկ զոհվեցին։ «Իմ երկիրը սգում է մարդկանց կորստի համար եւ դատապարտում է զինված բախումները՝ կոնֆլիկտները լուծելու համար։ Ռազմական լուծումը միայն ամրապնդում է փոխադարձ պահանջներն ու լարվածությունը։ Մեր բոլոր ջանքերը պետք է հանգեցնեն նրան, որ կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ։ Անհրաժեշտ է հասնել խաղաղության»,-ասել է նա։

Please enter a valid URL