Ճիշտ եմ արել, լավ եմ արել, հեռու գնացեք. Իմ երկրում ինձ ոչ մեկը չի կարա դավաճան ասի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Նշենք, որ ԱԺ-ում քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց:
Նա ասաց. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ինքը մի թուղթ ստորագրի մարդիկ իրեն կարող են ասել դավաճան: Մի պահ մտածեք, որ այդ պիտակն ամեն մեկիդ կպնելու է», որից հետո դահլիճից սկսեցին բղավել ու արձագանքել նրան:
Հատկապես ակտիվ էին ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Քրիստինե Պողոսյանը, հնչեցին վիրավորանքներ: Գեղամ Մանուկյանի եելույթից հետո ՔՊ-ականները, մասնավորապես, Քրիստիե Պողոսյանը հաշիվ էին պահանջում Գեղամ Մանուկյանից, սակայն չէր լսվում, թե ինչ են ասում: ԱԺ-ում 30 րոպե ընդմիջում հայտարարվեց: