Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու իր հարսը՝ Անի Քոչարյանը սոցիալական ֆեյսբուքում առաջարկում են վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին ուղարկել սահման:
Մասնավորապես, մարզպետի հարսը՝ Անի Քոչարյանը, գրել է. «Գյումրիում մի խումբ դավաճան կենդանիներ գոռալով ու սիգնալներով շրջում են քաղաքում: Ինչի՞ ծնունդ են սրանք»:
Սրան արձագանքել է Նազելի Բաղդասարյանը. «Հասել են մեր տան մոտ, մարդ հավաքի էս խունտային ու դեպի Ջերմուկ քշի»:
Անի Քոչարյանն էլ հավելել է. «Այո, պետք է սրանց առանց զենքի սահման ուղարկել»:
Հիշեցնենք, որ երեկ արդեն իշխանությունները սպառնում էին իրենց դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին ուղարկել առաջնագիծ։ Այս մասին հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել էր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։