Երեկ թշնամու կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Նորավան համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը։
«Երեկ կեսօրից հետո ասել էին, որ հրադադար է, ինքն էլ մտածել է` արդեն խաղաղ կլինի ու գյուղի վերևի մաս է բարձրացել։ 2 վարկած կա` կամ գնացել է անասունների հետևից, կամ էլ ասում են, թե իմացել է` վերևում վիրավորներ կան, փորձել է օգնության հասնել։ Տղամարդն ԱԹՍ-ի կամ էլ արկի հարվածից է զոհվել»,–ասաց Պապյանը։
Նա հայտնեց, որ զոհված տղամարդը 30 տարեկան էր, 4 երեխա ուներ։
Պապյանը հայտնեց նաև, որ գիշերը խաղաղ է անցել, այս պահին նույնպես կրակոցներ չկան։