Search
Close this search box.

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է հաջողվել ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն․ Արմեն Գրիգորյան

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը»,– ասել է նա։

Ճշտող հարցին, որ այսինքն կա՞ պայմանավորվածություն հրադադարի մասին, Արմեն Գրիգորյանն ասել է․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ»։

Please enter a valid URL