Search
Close this search box.

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության սրման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության ընդունման մասին դեռ խոսք չկա

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության սրման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության ընդունման մասին դեռ խոսք չկա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Նորվեգիայի մշտական ​​ներկայացուցիչ Մոնա Յուլը։

«Դեռ վաղ է այդ մասին խոսելը»,-ասել է նա՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցմանը:

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել է, որ նախաձեռնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրման հետ կապված։ Սպասվում է, որ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։

Please enter a valid URL