Search
Close this search box.

Չենք կարող ունենալ ազատ ու երջանիկ Հայաստան, քանի դեռ վերջին հայը պատրաստ չէ զոհվել հանուն հայրենիքի․ ՔՊ-ական պատգամավոր

Մեր ընտանիքը միշտ պատրաստ է եղել մասնակցել պատերազմին, իմ երկու պապերը մասնակցել են պատերազմին, իմ հայրը վերջինն է դուրս եկել Արծվաշենից, դա բոլորը գիտեն։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Վերջին պատերազմի ժամանակ իմ հարազատ քրոջ ամուսինը մասնակցել է ամենաթեժ մարտերին, մյուս քրոջ որդին նույնպես մասնակացել է մարտական գործողություններին, ես գիտեմ, թե ինչ է նշանակում ունենալ ընտանիքի անդամ սահմանում, ես տեսել եմ ինչպես է արտասվում իմ քույրը, երբ իր ամուսնուն մի շաբաթ չէր կարողանում զանգահարել։ Պարո՛ն վարչապետ, մենք տեսել ենք, որ ամենաթեժ մարտական գործողություններին Դուք ձեր որդուն ուղարկել եք սահման, ինչին շատերը չեն հավատում։ Ես անձամբ գիտեմ, որ Աշոտը մասնակցել է ամենաթեժ մարտերին, նրա ընկերը զոհվել է և իր փոխարեն կարող էր լինել Ձեր որդին։ Այս ամենը ասում եմ ընդգծելու համար, որ մեր հայրենակիցների մոտ կռվելու կամքը կա, և մենք պատրաստ ենք պայքարելու ու զոհվելու հանուն հայրենիքի։ Մենք հիմա պատրասվում ենք գնալ խաղաղության օրակարգով՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ չենք կարող ունենալ ազատ ու երջանիկ Հայաստան, քանի դեռ վերջին հայը պատրաստ չէ զոհվել հանուն հայրենիքի»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․«2020թ-ի պատերազմից հետո ինձ և՛ ուղիղ և՛ հրապարակային հազարավոր հարցեր են հնչել, թե ինչ եմ արել պատերազմը կանգնեղցցնելու համար, բայց որևէ մեկը երբեք չհարցրեց, թե ինչ եմ արել պատերազմը հաղթելու համար։ Ես սպասում էի անընդհատ, որ մեկը այդ հարցը տար, բայց բոլորը հարցնում էին պատերազմը կանգնեցնելու մասին՝ իմանալու դրա գինը»,- ասաց Փաշինյանը։

Please enter a valid URL