Search
Close this search box.

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների որեւէ փոփոխության անթույլատրելի է․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության թեժացման առիթով եւ զսպվածության ու վեճերը խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիման վրա լուծելու կոչ է արել։

ԻԻՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին ընդգծել է, որ Իրանի համար անթույլատրելի է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների որեւէ փոփոխություն։

Ընդգծելով, որ Իրանն ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը՝ կապված այս հարցի հետ, Քանաանին նշել է երկու երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտության եւ երկու երկրների միջեւ վեճերի լուծման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու Թեհրանի պատրաստակամության մասին, ասվել է ԻԻՀ ԱԳՆ-ի Թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։

Please enter a valid URL