Թուրքական «CNN Turk» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շանհայի համագործակցություն» կազմակերպության նիստին: Այն տեղի է ունենալու Ուզբեկստանում սեմպտեմբերի 15-ից 16-ը։
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
Աղբյուրի համաձայն՝ նիստին մասնակցելու են 15 երկրների ղեկավարներ, այդ թվում և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշվում է, որ Էրդողանն ու Պուտինը քննարկելու են հացահատիկի միջանցքի հարցը: Իսկ սեպտեմբերի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Էրդողանը մասնակցելու է Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին:
Սպասվում է, որ Էրդողանը ուղերձներ կհղի Սիրիայի, արևելամիջերկրական տարածաշրջանի, ինչպես նաև Հունաստանի վերաբերյալ: Օրակարգում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում Թուրքիայի ու ԱՄՆ նախագահների հանդիպումը:
Նշվում է նաև, որ ՄԱԿ-ում Էրդողանը կքննարկի F-16 կործանիչների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալների հարցը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր: