Search
Close this search box.

Ովքեր համարում են, որ ՌԴ պարտության դեպքում Արցախը կմնա անպաշտպան, անուղղակի խորհուրդ են տալիս օգնել ռուսներին. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նրանք, ովքեր համարում են, որ ՌԴ պարտության դեպքում Արցախը կմնա անպաշտպան, անուղղակի խորհուրդ են տալիս օգնել ռուսներին Ուկրաինայի դեմ կռվում։ Եթե այդպես եք կարծում, ձեր օրինակով փրկեք Արցախը, զենք վերցրեք ու միացեք ՌԴ զորքին, հետն էլ հուսալի ընկերոջ համբավ կունենաք, որովհետև լավ ընկերը նեղ օրվա ընկերն է։ Իսկ Արցախի անվտանգությունը, ցավոք, նաև մեր` ՀՀ անվտանգությունը, այսօրվա ունեցած ռուսակա սպառազինության պարագայում, ապահովում է միջազգային առաջադեմ հանրությունը։ Աշխարհը համախմբվել է ուժով խնդիրներ լուծելու ու զոռբայության դեմ, և ինչ չի կարելի Պոտինին, չի կարելի նաև Էրդողանին ու Ալիևին։ Ուղղակի առաջադեմ աշխարհի կողքին լինել է պետք:

Please enter a valid URL