Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ЗИЛ մակնիշի բեռնատարի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների՝ աոջևի անվահեծանի կոտրվելու պատճառով չի կարող կառավարել ավտոմեքենան, բախվել է մեկ այլ ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի և գլխիվայր շրջվելով՝ մոտ 100 մետր առաջ է ընթացել, մասամբ փակելով ճանապարհը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գլխիվայր շրջված ЗИЛ-ը բարձված է եղել մի քանի տոննա պանրով, որը թափվել է ողջ ճանապարհով մե
Մանրամասները armlife.am-ի տեսանյութում