Ռուսաստանի ՊՆ-ն խոսել է Խարկովի մարզում նահանջի մասին: ՊՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայի Խարկովի մարզի Բալակլեայի և Իզյումի շրջանում եռօրյա գործողություն է իրականացվել զորքը կազմակերպված ձևով Դոնեցկ տեղափոխելու համար։ ՌԴ ՊՆ-ն նշել է, որ որոշում է կայացվել վերախմբավորել զորքերը և ուժեղացնել դոնեցկյան ուղղությունը։
Դրա նպատակը, ըստ ռուսական ռազմական գերատեսչության, «հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելն է»։