ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սուրբ Խաչի տոնից մեկ օր առաջ, սեպտեմբեր 10, Երևան, Խորենացի փողոց։ Այստեղ սովորաբար ծաղիկ չեն վաճառում։ Այսօր վաճառում են, սովորականից բարձր գներով, անհամեմատ բարձր գներով։ Ծաղկավաճառները գիտեն որ այսօր, վաղը, մյուս օրը դեպի գերեզմաններ այցերը շատ են լինելու։ Գիտեն ու օգտվում են մարդկանց սգից, վշտից ու դժբախտությունից։Սրանք ևս մասնակցում են ընտրություններին, սրանք մասնակցում են մեր երկրի ներկայի ու ապագայի որոշմանը։Սրանք հենց մայրաքաղաքում, հենց բուն փողոցում շարել են իրենց ծաղիկները ու անհամբերությամբ սպասում իրենց զոհերին, իսկ զոհերը շատ են լինելու»։Ու մենք այդպես էլ չսովորեցինք, որ վշտի վրա փող աշխատելը մեղք է, մենք չսովորեցինք, որ մայրաքաղաքը բազառ չէ։Հրաշալի ժամանակներ են այս տեսակի համար, դրա համար էլ նայում են աչքերիդ ու ասում` է թող չզոհվեին…»: