Search
Close this search box.

«Ադրբեջանի բանակին հրամայվել է պատրաստ լինել ». Զաքիր Հասանով

«Ադրբեջանի բանակին հրամայվել է մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»: Turan գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Զաքիրր Հասանովը՝՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ։

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, բոլոր զինատեսակների, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի գրավված շրջաններում տեղակայված զորամասերի հրամանատարները։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում մասնակիցները «մանրամասնորեն վերլուծել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և Ղարաբաղում տիրող օպերատիվ իրավիճակը»։

Please enter a valid URL