Search
Close this search box.

Մեր երկրի ամենախայտառակ կառույցները բանկերն են , որոնք վտանգավոր են և անպատկառ

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Մեր երկրի ամենախայտառակ կառույցները բանկերն են (օրինակ՝ Inecobank CJSC-ը): Վերջիններս վտանգավոր են և անպատկառ:
Վտանգը գիտե՞ք ինչումն է: Այն, որ բանկերը և հետևաբար՝ դրանց աշխատակիցները, մեր մասին ամեն ինչ գիտեն: Վերջիններս տեղյակ են, թե մենք ինչքան գումար և ինչքան պարտք ունենք: Նրանք տեղեկացված են մեր ընտանիքի, ընտանիքի անդամների, աշխատավայրի, աշխատավայրում մեր եկամտի, էլեկտրոնային փոստի, բանկային հաշիվների, քարտերի, դրանց կոդերի և գաղտնաբառերի և էլի լիքը բաների մասին: Փաստորեն, բանկերը (օրինակ՝ Ինեկոբանկը) հավաքագրում և մշակում են մեզանից յուրաքանչյուրի վերաբերյալ տեղեկատվությունը և այն հասանելի են դարձնում երրորդ անձանց համար (օրինակ՝ Ինեկոբանկի Շահբազյան Անիի համար): Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բանկում աշխատում է 100-200 անձ և վերջիններիս մեծ մասն ունի մի քանի անձից բաղկացած ընտանիք, իսկ ընտանիքի անդամներից մի մասը ևս ընտանիք և հարազատներ ունի, ապա ստացվում է, որ մեզանից յուրաքանչյուրի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ հարյուր հազարավոր անձանց համար: Սա վտանգավոր է:
Իսկ անպատկառությունը գիտե՞ք որն է:

Ուրեմն, ի դժբախտություն ինձ, Ինեկոբանկի քարտ ունեմ: Շատ շտապ պետք էր մի շատ հասարակ հարց պարզեի, այն է՝ քարտս ակտիվացրա՞ծ է, թե՞ ոչ: Ինեկոբանկի Շահբազյան Անին սկսեց ինձ նույնականացնել՝ անուն և ազգանուն հարցրեց, ծծնդյան օրը (ամիսը, թիվը), հասցեն, էլեկտրոնային հասցեն և էլի լիքը բաներ: Պատասխանեցի: Մեկ էլ՝ թե բա բանկային կոդն ասեք: Ասացի, որ բանկային կոդ չունեմ: Նա էլ՝ հեսա կուղարկեմ, որ նայեք և ասեք: Տարակուսեցի՝ եթե պետք է բանկային կոդը հարցներ, ապա ինչու՞ էր ամբողջ կյանքիս ձեռքբերումների մասին հարցնում, թող հենց սկզբից էլ դա հարցներ: Ինչևէ: Երկար սպասեցինք: Անիի ուղարկած կոդը չեկավ: Պարզվեց, որ բանկում մեկ տառի տարբերությամբ իմ էլեկտրոնային հասցեն է սխալ գրված: Ընդ որում, անհասկանալի էր, թե ով է սխալ գրել: Բանկի աշխատակիցն ասաց, որ պետք է խորհրդակցի ղեկավարի հետ: Որոշ ժամանակ անց հետ զանգեց և ասաց, որ ես պետք է բանկին տրամադրեմ անձնագիրս և էլեկտրոնային հասցեն: Հոգնեցի: Հարցս այդպես էլ չկարողացա հնչեցնել:

Ի՞նչ է ստացվում: Բանկը և վերջինիս հետ փոխկապակցված անձինք մեր մասին ամեն ինչ գիտեն, սակայն ամեն գնով աշխատում են էլ ավելի շատ բան իմանալ և հնարավորինս քիչ բուն պարտականություններով զբաղվել:
Որտե՞ղ և ի՞նչ նպատակներով են օգտագործվում մեր վերաբերյալ տեղեկությունները: Երբեմն ինձ թվում է, որ բանկերի հիմնական եկամուտը հենց տեղեկությունների վաճառքից է գոյանում:

Please enter a valid URL