Search
Close this search box.

Ինչ են ակնարկում Փաշինյանն ու ընդդիմությունը արտաքին ուժերին

Հայաստանի խորհրդարանում «Հայաստան» խմբակցությունը կշարունակի օգտագործել պատգամավորական մանդատները երկրին ծառայելու համար՝ միաժամանակ շարունակելով ապրիլին սկսված խորհրդարանի նիստերի բոյկոտը։ Դաշինքի հաղորդագրության համաձայն՝ խմբակցության ներկայացուցիչները կշարունակեն կապեր պահպանել «Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա գործընկերների և դիվանագետների հետ», ակտիվացնելու են նաև «Դիմադրության» շարժումը։

Հղում անելով «արտաքին գործընկերներին»՝ «Հայաստան» դաշինքը ակամայից մատնանշում է, որ Հայաստանում ներքին գործընթացները և իրենք իսկ վերահսկվում են դրսից։

Նիկոլ Փաշինյանն էլ ակնարկել է Հայաստանի պարտությամբ շահագրգիռ որոշ ուժերի մասին՝ մեկնաբանելով արցախյան բանակի նախկին հրամանատարների դեմ հարուցված քրեական գործերը։

«Արդյոք ինչ-որ ուժեր կայի՞ն, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով։ Եվ ոչ միայն շահագրգռված էին, այլեւ ուզում էին, որ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունենա։ »,- ասել է նա։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշ ուժերի է մեղադրում Շուշին հանձնելու մեջ միայն իշխանափոխություն իրականացնելու համար։

Հայաստանի քաղաքական դասի անմեղսունակությունն ու անհամարժեքությունը թույլ չեն տալիս դուրս գալ դրսից թելադրված սխեմաներից ու ինքնիշխան որոշումներ կայացնել։ Հայաստան դաշինքը, օրինակ, կարող էր վայր դնել իր մանդատները և առաջարկել արդիականացնել 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին ընդունված որոշումը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, ով պնդում է, որ սահմանազատման համար անհրաժեշտ են «լեգիտիմ փաստաթղթեր», չէր խանգարի անդրադառնալ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրին և քննարկել դրա գործողության օրինականությունը։

Հակառակ դեպքում՝ իշխանությունների ու ընդդիմության գործողությունները նմանվում են մանկական իրարանցման ավազի խաղահրապարակում՝ հանուն իրենց դույլի։

Please enter a valid URL