Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Հունաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքը, գրում է ermenihaber-ը։
Էրդողանը նախ սպառնացել էր՝ խորհուրդ տալով հույներին հիշել Իզմիրի դեպքերը (փաստացի հույների կոտորածները-խմբ.), ապա ասել. «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»:
Հունաստանին անհիմն մեղադրելով Թուրքիայի հանդեպ ոտնձգությունների մեջ՝ Էրդողանը ոչ միայն չի փորձել մեղմել իր սպառնալիքները, այլև ի պատասխան լրագրողների հարցին՝ ասել է, որ իրենք հույների հետ խոսում են նրանց հասկանալի լեզվով: