Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը կամ ցինիկաբար ստում է կամ հիշողության էական կորուստ ունի.Արսեն Բաբայան

Ալեն Սիմոնյանը երեկ հայտնել է, թե ընդդիմությունը 2021-ի արտահերթ ընտրությունները չի վիճարկել:Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ու հավելել.

«Այս առնչությամբ 2 նկատառում ունեմ.

1) Ալեն Սիմոնյանը կամ ցինիկաբար ստում է կամ հիշողության էական կորուստ ունի:
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընդդիմության կողմից վիճարկվել է սահմանադրական դատարանում: Այդ մասին կա ՍԴ որոշումը: Դատաքննությունը տևել է 6 կամ 7 օր, որն ամբողջությամբ հեռարձակվել է նաև հանրայինի եթերում:

2) Խորհրդարանական 2017 թվականի ընտրությունները, որի հաղթողն էր ՀՀԿ-ն, Նիկոլ Փաշինյանը չի վիճարկել: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ այդ ընտրությունների արդյունքները լիարժեք արտացոլում են քվեախցիկում յուրաքանչյուր ընտրողի կատարած ընտրությունը: Հայտարարվածն առկա է ինտերնետում, Ազատության եթերում»:

Please enter a valid URL