Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ այո, կարող էր այլ ելք լինել։ Նա նաեւ ասել է, թե տպավորություն է, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »: Այս հայտարարության շուրջ «Փաստինֆո»- ն մի քանի հարց է ուղղել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին:
-Պարոն Միքայելյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամաբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ պատերազմում կարող էր այլ ելք լինել։ Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ,այսինքն, գեներալիտե՞տն է կայացրել այնպիսի որոշումներ, որոնք պարտություն են բերել:
-Էդ հարցն ուղղեք իրավապահ մարմիններին, ես չեմ կարա պատասխանեմ: Հետագայում պարզ կլինի:
-Փաշինյանը նաեւ ասել է, թե տպավորություն էր, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »: Որտեղի՞ց կարող էին գալ որոշումները:
-Ես չեմ տիրապետում: Իրավաբանների որոշումն ա, տենանք՝ ինչ կպարզեն:
-Դուք ՝ որպես ազատամարտիկ, ի՞նչ եք կարծում, կարող էր պատերազմն այլ ելք ոինենալ, հնարավորություն կա՞ր բեկում մտցնելու:
-Ես չեմ ուզում հիմա էդ հարցին պատասխանեմ, որովհետեւ էդ լուրջ խնդիր ա, ընթացքում ամեն ինչ պարզ կլնի, կընկնի իրա տեղը: սաղ տարվա մեջ չորս մասը իրար դավաճան են գոռում, վերջիվերջո, պտի հասկանանք՝ ով ա ինչ արել, ով ինչ համար պտի պատասխան տա:
-Այսինքն, կարծում եք՝ դավաճանությու՞ն է եղել:
-Եթե երեսունքանի հոգի մարդ ա նստած բարձրագույն սպայական կազմից, ո՞նց կարա չլինի: Երեսունքանի հոգի սպա նստած ա դավաճանության հոդվածով, թող պարզվի՝ ով ա եղել:
-Օրինակ, Լելե Թեփեի օպերացիայից Փաշինյանն էլ է տեղյակ եղել…
-Ես չեմ կարա քեզ բացատրեմ քննություն է էթում, ընթացում կերեւա:
-Բայց կարծում եք այդ քննությունն օբյեկտի՞վ կլինի:
-Դե, ասում եմ՝ չորս մասի բաժանած, իրար դավաճան են գոռում, թող պարզեն, եթե կա մեկը, որ ճիշտը գիտի, թղ ասի՝ էս մարդն ա արել:
-Միքայել Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի նկատմամբ գործեր են հարուցվել: Պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, կարծում եք նա է՞լ պիտի պատասխանատվության կանչվի, եթե գեներալների նկատմամբ հարուցում են:
-Միքայելյան Սասունն էլ լինի, եթե սխալ բան ա արել պտի պատասխանատվության ենթարկվի: Էտի նենց բան չի, 4 հազար էրեխա ա զոհվել, հող ենք կորցրել, պտի գլխով-ոտքով պատասխան տան՝ ով դավաճանել ա:
-Անգամ Փաշինյա՞նը:
-Ես կռվող տղա եմ, երկիրը կործանվում ա, դու հելել ես՝ ինձի բան ես բացատրում…