Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության տակ: