Հայաստանի Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի մասին ճշտված տեղեկություն դեռ չունի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր Բաքուն հինգ գերիների կփոխանցի Երեւանին։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են նաեւ, որ Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 2020 թվականի դեկտեմբերին Հադրութում գերեվարված չորս հայ ռազմագերիների պատիժը։
Ըստ աղբյուրների, պատժի ժամկետները կրճատվել են մինչեւ 1 տարի 8 ամիս 25 օր։ Այս ժամկետը կրելու կապակցությամբ նրանք ազատ են արձակվել։ Նրանց անունները դեռ չեն հրապարակվում։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ նրանք առաջիկայում կփոխանցվեն Հայաստանի իշխանություններին։
Ադրբեջանի Գերագույն դատարանի կայքը հրապարակել է 26 հայ ռազմագերիների ցուցակը, որոնց վճռաբեկ բողոքները ներկայացվել են սեպտեմբերի 7-ին։ Նրանք բոլորը դատապարտվել են «ահաբեկչության մեղադրանքով»։Հայաստանի ՊՆ–ն Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասին