Խնդիրը հետեւյալն է՝ ինչ անել այն իրավիճակի հետ, որում այսօր գտնվում ենք. խետք է խոստովանել, որ իրավիճակը բարդ է եւ բարդանում է նրանով, որ աշխարհում էլ բարդ իրավիճակէ ստեղծված, բոլոր հակասությունները սրվել, խորացել են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք կարողանանք հաղթահարել ինքներս մեզ, նկատի ունեմ, որ մեր տրամադրությունը հյասկանալի պատճառներով այնքան էլ լավ չի, բայց եթե կարողանանք հաղթահարել ինքներս մեզ, եւ կարողանանք ցանկացած ճգնաժամի մեջ տեսնել հնարավորությունեւ արձանագրել, որ տեղում մնալ հնարավոր չէ, պետք է առաջ գնալու հնարավորություններ փնտրել: Պետք է ասեմ, որ մեր կառավարության նպատակը հենց դա է: Բայց առաջ գնալու համար պետք է շատռ լուրջ աշխատել՝ հասկանալով, որ կան շատ խորը բարդություններ: 44-օրյա պատերազմից հետո իրադրությունը որոշակի նեգատիվ փոփոխություն է կրել»,-ասաց նա:
Անդրադառնալով Բրյուսելում Ալիեւի հետ իր հանդիպմանը, Փաշինյանն ասաց. «Այդ հանդիպման ընթացքում մեզ հուզող ամենակարեւոր հարցերի վերաբերյալ մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: Խոսքը, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ է: Բայց մյուս կողմից էլ մենք երկուստեք եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը արձանագրում են խաղաղության հասնելու եւ խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը:
Բացարձակապես բոլորը խաղաղություն են ուզում: Ես մի ժամանակ մտածում էի, որ միգուցե պետք է բաժանել երկու մասի՝ երկրներ, քաղաքական գործիչներ, որոնք անկեղծ են խաղաղություն ուզում, եւ երկրներ ու քաղաքական գորիչներ, որոնք ոչ անկեղծ են խաղաղություն ուզում, ձեւի համար են ասում, որ խաղաղություն են ուզում, բայց հընթացս համոզվում եմ, որ բոլորն էլ ամենայն անկեղծությամբ խաղաղություն ու կայունություն են ուզում: Այլ բան, որ ամեն մեկը խաղաղություն ասելով հասկանում է իր ընկալումը, խաղաղության իր պայմանները, իր ֆորմուլան, իր արդյունքները, իր մթնոլորտը, եւ այստեղից են ծագում կոնֆլիկտները:
Ո՞րն է Ադրբեջանի տեսակետը. Դա այն է, որ ԼՂ խնդիրը լուծված է, եւ այլեւս քննարկելու բան չկա: Մեր դիրքորոշումը եւ ակնհայտորեն միջազգային հանրության դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ: Ադրբեջանի դիրքորոշումը չեն կիսում, մասնավորապես, Ռուսաստանը»,-ասսց ՀՀ վարչապետը:
Նա հիշեցրեց, որ ապրիլին ՌԴ նախագահի հետ ստորագրել է հայտարարություն, որտեղ արձանագրված է, որ պետք է համագործակցեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ. «Այսինքն ՌԴ-ն արձնագրում է, որ կա հիմնախնդիր, որը պետք է կարգավորել եւ սա տրամաբանական է: Որովհետեւ եթե հիմնախնդիր չլիներ, ՌԴ ծխաղաղապահները չէին գտնվի ԼՂ-ում»: