Search
Close this search box.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ կատարելիք այցի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ Կրեմլից դեռ չեն հաստատում չկա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Պուտինի այցը ՀՀ կարող է կայանալ հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին:
«Ես ոչ մի հաստատում չունեմ։ Առայժմ մեր կողմը պաշտոնապես այդ մասին չի հայտարարել», — ասել է Ուշակովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք նման այց նախապատրաստվում է։

Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային շփումներն ակտիվ բնույթ են կրում, ընթացիկ տարում նրանք մի քանի անգամ անձամբ են հանդիպել, ինչպես նաև պարբերաբար խոսել են հեռախոսով:

Please enter a valid URL