Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կորուստներ չկան, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: