Search
Close this search box.

Յուրի Կոտենոկը հրապարակել է տեսանյութ, որում հայ զինվորը փորձում միայնակ կանգնեցնել ադրբեջանական շարասյունը

Ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը իր Telegram-ալիքում հրապարակել է տեսանյութ, որում հայ զինվորը փորձում է միայնակ կանգնեցնել ադրբեջանական շարասյունը։

«Ղարաբաղում արված տեսանյութում ինքնաձիգով եւ նռնակով հայ զինվոր է (կամավոր կամ պահեստային), որը, չնայած հակառակորդի թվային բացարձակ գերազանցությանը, փորձում է կանգնեցնել ադրբեջանական շարասյունը։

Նա կարող էր ապրել՝ հավատալ ադրբեջանցի սպայի խոսքին, գոռալ «Ղարաբաղը Ադրբեջան է» եւ կոտրված ու նվաստացած վերադառնալ տուն։ Փոխարենը նա մահացավ որպես տղամարդ եւ մարտիկ: Եվ քանի դեռ հայերի մեջ կան այսպիսի տղամարդիկ, այս ժողովրդին կոտրել չի հաջողվի։

«Դուք վախկոտ եք»,- ասում է նա եւ բարձրացնում ինքնաձիգը, բայց չի կրակում։ «Ես նույնիսկ չեմ կրակել»՝ սրանք նրա վերջին խոսքերն են եղել։ Հիմա Հայաստանում փորձում են պարզել թշնամուն չհանձնված միայնակ հերոսի անունը»,- գրել է Կոտենոկը։

Please enter a valid URL