Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ զինվորին առաջարկում են գերի հանձնվել. հրաժարվում է՝ զոհվելով հերոսի պես

Hraparak.am-ը գրում է. Առավոտից համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ հայ զինվորը, ընկնելով շրջափակման մեջ, իրեն պայթեցնում է, բայց չի հանձնվում թշնամուն:

Համացանցում օգտատերերը փորձում են պարզել, թե երբ է նկարվել տեսանյութը և ով է հերոս զինծառայողը: Մեզ հաջողվեց պարզել, որ տեսանյութը նկարված է եղել 2020 թվականին, ենթադրաբար Կովսականի շրջանում: Զինվորի ինքնությունը պարզելու համար դիմեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին, նա մեզ հետ զրույցում ասաց. «Տեղորոշման, ամսաթվի հստակեցման, անձի նույնականացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում»:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL