Search
Close this search box.

Իրականացվել են նաև պայթեցման աշխատանքներ. ԱԻՆ-ը տեղեկացնում է

Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածին իրականացվել է արհեստական պայթեցում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ի ժամը 19։00-ին, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (կմ0+500 հատված) ժամանակավորապես փակվելու է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրականացվելու են ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ։

Ճանապարհային դեպարտամենտն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նշված հատվածում տեղի է ունեցել 70-80 խորանարդ մետր ծավալով քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։

Դեպարտամենտի տեղեկացմամբ՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Please enter a valid URL