Վլադիվոստոկում ընթացող Տնտեսական ֆորումի ժամանակ հարցազրուցավարը նկատել է, որ վերջին շրջանում շատ ռուսներ, որոնք, այդ թվում, համաձայն չեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, եկել են Հայաստան՝ աշխատելու: Հարցազրուցավարը հետաքրքրվել է՝ ի՞նչ դեր են խաղում նրանք ՀՀ տնտեսության մեջ, ինչպե՞ս են ներգրավվել հայ հասարակության կյանքում:
«Կներե՛ս, Նիկո՛լ: Մինչև Նիկոլը կսկսի պատասխանել, ասեմ՝ ավելի շատ հայեր եկել են Ռուսաստան: Արդեն 2 միլիոն հայ»,-ասել է Վլադիմիր Պուտինը, և դահլիճում սկսել են ծիծաղել:
«Ոչ մի նոր բան չկա, որ հայերը գալիս են Ռուսաստան»,-արձագանքել է Նիկոլ Փաշինյանը: