Ռուսաստանի բանակը մի քանի շաբաթ առաջ Ուկրաինայի հետ պատերազմում հասել է բարձրակետին։ Պատճառն այն է, որ ռուսական բանակի նյութատեխնիկական ապահովումը դառնում է ավելի անհուսալի, զինվորներն առանձնապես պատրաստ չեն կռվելու, հրամանատարության միջև համաձայնեցվածություն չկա, ասել է Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Բեն Հոջեսը, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
Զրուցակիցը պարզաբանեց, որ բարձրակետ (կուլմինացիա) եզրը առաջին անգամ նկարագրել է 19-րդ դարի պրուսացի ռազմական տեսաբան Կարլ ֆոն Կլաուզևիցը որպես կետ, երբ հարձակվող կողմը կորցնում է հարձակվելու ունակությունը, մասնավորապես, ռեսուրսների բացակայության, կորուստների և բարոյալքման պատճառով։
«…Իմ կարծիքով, ռուսները մի քանի շաբաթ առաջ հասան բարձրակետին, քանի որ նրանց նյութատեխնիկական ապահովումը գնալով ավելի ու ավելի անհուսալի է դառնում, բանակի հրամանատարները համաձայնեցված չեն գործում, իսկ զինվորները մեծ ցանկություն չունեն կռվելու»,- ասել է գեներալը։
Եվրոպայում ԱՄՆ զորքերի նախկին հրամանատարն ընդգծել է, որ Ուկրաինայի պաշտպանները «շատ, շատ պրոֆեսիոնալ» են։