Search
Close this search box.

Մենք մերն անելու ենք. Տիգրան Աբրահամյան

Այս մեկ տարվա ընթացքում մարտական դիրքեր մեկնելու, սահմանային զորամասեր այցելելու բազմաթիվ խնդիրներ եմ ունեցել։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

«Դրանցից մեկի մասին, նախօրեին, իմ գործընկեր Գեղամ Մանուկյանը ներկայացրեց։

Մեկ անգամ՝ սույն թվականի մայիսին, ՊՆ-ն թույլատրել էր, բայց տեղում պարզվեց, որ խիստ սահմանափակումով՝ ընդամենը մեկ դիրք այցելելու պայմանով։

Պատճառաբանում էին ընթացիկ «լարված» վիճակը, իբր ես էլ անտեղյակ եմ, չեմ հասկանում, թե ինչը ինչի համար է արվում։

Ինչո՞ւ է սարսափում իշխանությունը։ Կարծում է, որ իր քայլով կարողանալու է կանխել առաջնագծի կամ բանակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացո՞ւմը, թե՞ քողարկելու այն իրականությունը, որը զինված ուժերի ներսում է ստեղծվել։

Երկուսն էլ միասին, սակայն մեկ բան սրանք հաշվի չեն առնում։

Ով իսկապես փորձում է ուսումնասիրել, հասկանալ բանակում առկա խնդիրները հաստատ կշրջանցի այն բոլոր խոչընդոտները, որոնք իշխանությունն արհեստականորեն ստեղծում է։

Ես ինքս մշտապես այդ սկզբունքով եմ առաջնորդվել, այլ բան է, որ հատկապես զինված ուժերի, անվտանգության համակարգի հետ կապված կարմիր գծեր ունեմ, բարոյականության սահման և ի տարբերություն գործող իշխանության, երբեք չեմ անցել։

Այնպես որ, որքան էլ նիկոլփաշինյանները, սուրենպապիկյանները և մյուսները փորձեն կանխել իմ և իմ նման մտածողների, գործողների նախաձեռնությունները՝ մենք մերն անելու ենք, որովհետև դա բխում է մեր բանակի շահերից և առաջին հերթին նպատակ ունի զինված ուժերին, զինծառայողներին պաշտպանելու այս հրեշավոր կերպարներից»։

Please enter a valid URL