Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Վլադիվոստոկ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումը: