Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզված է, որ ռուսական օկուպացիոն բանակն ի վերջո կփախչի Ուկրաինայից՝ առանց փրկության հույսի։ Այս մասին պետության ղեկավարն ասել է ուկրաինացիներին ուղղված երեկոյան ուղերձում։
«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հետևողականորեն, ճշգրիտ ոչնչացնել զավթիչների պահեստները, հենակետերը, անցումները, շտաբները։ Ռուսական բանակը մտավ Ուկրաինայի տարածք՝ չսպասելով դիմադրության։ Եվ նրանք այստեղից կփախչեն՝ չունենալով փրկության այլ հույս»,- ընդգծել է Զելենսկին։
Միաժամանակ, պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ուկրաինացի բոլոր պաշտպաններին, հետախուզությանը, անվտանգության ծառայությանը, որոնք «ամեն ինչ անում են, որպեսզի օկուպանտների համար օրեցօր ավելի դժվար լինի գտնվել Ուկրաինայում»։
«Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ժամանակավոր գրավյալ տարածքներում գտնվող մեր բոլոր մարդկանց, ովքեր օգնում են մեր բանակին ոչնչացնել զավթիչների թիրախները, և հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այսօրվա հրթիռահրետանային բրիգադներից մեկի մարտիկներին, ովքեր իրենց նպատակաուղղված կրակով ոչնչացրել են հենց ռուսական գնացքը: Շնորհակալություն, մեր հերոսներ»:
«Օկուպանտներն անպայման պատասխան են տալու Կրիվոյի վրա՝ այսօրվա հրթիռային հարձակման և Զելենոդոլսկի մշտական հրթիռակոծման, Նիկոպոլի, Չեռնիգովի և Սումիի շրջանների, Խարկովի շրջանի, Դոնբասի քաղաքների և մեր ողջ տարածքի գնդակոծության համար»,- ասել է Զելենսկին։