Արցախում կառուցվում է Ստեփանակերտ–Նախիջևանիկ նոր ճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի Telegram ալիքից։
«ՌԴ զինծառայողներն ապահովում են Նախիջևանիկ–Ստեփանակերտ նոր ճանապարի շինանարության անվտանգությունը, որն անցնում է ՌԴ ստորաբաժանումների պատասխանատվության գոտում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ճանապարհը կկապի Նախիջևանիկ գյուղն ու մոտակա այլ գյուղերը Ստեփանակերտի հետ անմիջականորեն, այլ ոչ թե Ասկերան քաղաքով։