Search
Close this search box.

Շուշին դիտավորյալ հանձնել են թշնամուն, և շատերն են թաթախված այդ կեղտի մեջ․ «Արաբո» ջոկատի հրամանատար

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը կարծում է, որ Շուշին մեկ զինվորականի գործողությունների հետևանքով ընկնել չէր կարող: «Մեղավորները շատ են», — «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նա:

«Շուշին ինչպե՞ս կարող էր միայն Միքայել Արզումանյանի պատճառով ընկնել: Հայաստանի գործող իշխանությունները զուր են փորձում մեկի գլխին ամեն ինչ բարդել: Կան բազում մարդիկ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Շուշին դիտավորյալ հանձնել են թշնամուն և դա, նորից եմ կրկնում, մի մարդու գործ չէ, շատերն են թաթախված այդ կեղտի մեջ: Հիմա փորձում են ամեն ինչ բարդել մեկի գլխին, բայց` իզուր», — նշել է Մանվել Եղիազարյանը:

Հարցին՝ ո՞ւմ եք ակնարկում, ասելով, թե շատերն են կեղտի մեջ թաթախված, նա պատասխանել է․ «Չեմ նշի հստակ անուններ, սակայն կասեմ, որ շատերն են մեղավոր: Մեղավոր են զորակոչ չհայտարարածները, բանակը չամրացնողները, ժողովրդին պառակտողները: Նրանք ձեռք ձեռքի տված՝ ծախել են Շուշին: Մեղքը հավասար է: Թող առանձին մեկին չմեղադրեն: Արզումանյանը քավության նոխազ է դարձել, այդքան մի բան», եզրափակել է «Արաբո» ջոկատի հրամանատարը։

Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումյանն օրեր առաջ կալանավորվել է: Նրան մեղադրում են Շուշիի անկման համար:

Please enter a valid URL