Search
Close this search box.

Մի հավատացեք նրանց․ Արցախի արտաքին գործերի նախարար

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը։ Ուրիշի տեղ որոշումը կայացվում է միայն այն դեպքում, երբ որ նա թերհաս է և չունի արժանապատվություն, ինչը դրսևորվում է փոքրոգությամբ կամ այլասերվածությամբ։ Միայն փոքրոգին և այլասերվածը կարող է անհայրենիք լինել, պատրաստ լինելով նյութական բարիքների դիմաց հրաժարվել նրանից։ Նման դեպքում ամենամեծ և հզոր պետությունները անգամ կկործանվեն, և պատմության մեջ նման օրինակներ շատ են։ Միևնույն ժամանակ ամենափոքր իսկ պետությունը ու ժողովուրդը, նույնիսկ գտնվելով ամենաբարդ վիճակում կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե ունի արժանապատվություն, հավատք և բանականություն, պարզապես՝ խելք»։

Please enter a valid URL