Search
Close this search box.

18-ամյա քաղաքացին մահացել է, կան վիրավորներ

Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը (Ի. Մ., ծնված 2004 թ.), մահացել է Արմավիրի ԲԿ-ում, NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ–ից։

Նշենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 18:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել էր, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ռ․ Բ․, ծնված 1996 թ․) և «Howo» (վարորդ՝ Գ․ Կ․) մակնիշների բեռնատարները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Բ․-ն տեղի ուժերով դուրս էր բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել ուղևորներ Ի. Մ.-ին (ծնված 2004 թ.), Ա․ Ա․-ին (ծնված 2005 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ։ Ա. Ա․-ի և Ռ. Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել էին կայուն ծանր:

Please enter a valid URL