Search
Close this search box.

Հայաստանն ու Ադրբեջանը կհրավիրվեն Պրահա

Հայաստանն ու Ադրբեջանը կհրավիրվեն հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին, որտեղ, ինչպես ակնկալվում է, կձեւավորվի Եվրոպական քաղաքական համայնք՝ մարմին, որը կզբաղվի ամբողջ մայրցամաքի անվտանգության հարցերով:

Հրավիրվածների թվում է նաեւ Մեծ Բրիտանիան։

Այլ հյուրերի թվում են Նորվեգիան եւ Շվեյցարիան, ԵՄ անդամ չհանդիսացող երկրները, որոնք խորապես ինտեգրված են միասնական շուկայում, ինչպես նաեւ ԵՄ-ին միանալու հույս ունեցող ինը երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը եւ Արեւմտյան Բալկանների վեց երկրները, ինչպես նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը։

Թեեւ մտավախություն կար, որ Եվրոպական քաղաքական համայնքը կարող է պարզապես կրկնօրինակել գոյություն ունեցող համաեվրոպական մարմինները, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը ենթադրել է, որ առաջնորդները կցանկանան ստեղծել ոչ պաշտպանական եւ շատ ճկուն մարմին, որը հիշեցնում է Մեծ յոթնյակը կամ Մեծ քսանյակը։

Please enter a valid URL